Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆԴԴԵՄ ԱՊՕՐԻՆԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ

Դեկտեմբեր 23,2010 00:00

2013-ին կավարտվի աղետի գոտու բնակարանաշինության՝ ներկայումս իրականացվող ծրագիրը, որի արդյունքում շահագործման կհանձնվի 6500-7000 բնակարան: Ըստ tert.am-ի՝ երեկ կայացած տարեվերջյան ասուլիսում տեղեկացրել է ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը՝ նշելով, որ 2009-2010թթ. ընթացքում աղետի գոտում իրականացվել են 3688 բնակարանների կառուցման աշխատանքներ: Նա ասաց, որ բնակարանաշինության ծրագրի ավարտից հետո՝ 2013-ին, հնարավոր չի լինի ասել, որ աղետի գոտու բոլոր խնդիրները կլուծվեն: Պարզապես կավարտվի բնակարանաշինության այս ծրագիրը, սակայն աղետի գոտում անօթեւան կմնա եւս շուրջ 3000 ընտանիք: Ըստ նախարարի՝ խոսքը քաղաքային համայնքների անհատական տների մասին է, որոնց թիվն անցնում է 3000-ը: Նրանց բնակարաններով ապահովելու գործընթացը կմեկնարկի 2013-ից հետո: Անդրադառնալով աղետի գոտու շինարարության որակին՝ նախարարը նշեց, որ այդ ուղղությամբ պարբերաբար հսկողական աշխատանքներ են արվում. նախկինում տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերություններն են թերացել իրենց աշխատանքում, որոնց հետ կնքված պայմանագրերը խզվել են: Ըստ նախարարի՝ «Գլենդել Հիլզն» ունի խմբեր, որոնք այսօր էլ վերացնում են շինաշխատանքներում տեղ գտած թերությունները:
Նա ասաց նաեւ, որ նախարարության մշակած հայեցակարգով ՀՀ-ում ինքնակամ շինությունների դեմ պայքարը կխստացվի: Շինարարության համար օրինական վճարվող գումարների չափը փոփոխության է ենթարկվել՝ հօգուտ շինարարություն իրականացնողի: «Թող դիմեն եւ օրինական շինարարություն իրականացնեն»,- ասաց նա: Հայեցակարգով խստացվելու է համայնքների ղեկավարի պատասխանատվությունը: Ապօրինի կառույցներ հանդուրժող համայնքապետերը ոչ միայն տուգանքներ կվճարեն, այլեւ երկու անգամից ավելի նման խախտում թույլ տալու դեպքում կարող են քրեական պատասխանատվության ենթարկվել: Քաղաքաշինության պետական տեսչության կողմից ինքնակամ կառույցներ հանդուրժող համայնքապետերը տուգանվում են 50-200 հազար դրամով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել