Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԵՎ «ԵՐԵՎԱՆՑԻ» ԲԵՐԵՑ ԳԼԽԻՆ

Դեկտեմբեր 23,2010 00:00

«Առավոտի» տեղեկություններով՝ լուրերը, թե Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը պաշտոնանկ եղավ լրիվ այլ պատճառով, քան «Կնդոյի» ծեծն էր, կարծես հաստատվում են: Ըստ մեր աղբյուրների՝ նախագահը մինչ այդ դեպքն է բարկացած եղել Գագիկ Բեգլարյանի վրա, քանի որ վերջինիս նախաձեռնությամբ ստեղծվում էր հասարակական միավորում՝ «Երեւանցիներ»: Մեր աղբյուրները պնդում են, որ Ս. Սարգսյանին մտահոգել է, որ հասարակականը կվերածվի քաղաքական միավորման եւ կդառնա լուրջ հակակշիռ «ղարաբաղցիներ» կլանին: Եվ նրա «անհանդուրժելի եւ անընդունելի» ձեւակերպումը հենց այդ նախաձեռնությանն է ուղղված եղել: Եվ քաղաքապետի պաշտոնում ոչ թե երեւանցու, այլ հատկապես ղարաբաղցու նշանակումն էլ է դրանով պայմանավորված:
Իսկ արարողակարգի աշխատակցի ծեծն ընդամենը առիթ էր՝ քաղաքական-կուսակցական հավակնություններ ունեցող Բեգլարյանից ազատվելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել