Լրահոս
Օրվա լրահոսը

2010 թվականը «Հատիսի» տարին չի

Դեկտեմբեր 22,2010 00:00

Armsport.am.-ը տեղեկացնում է, որ բասկետբոլի Երեւանի կանանց «Հատիս» բասկետբոլային թիմը երեկ ժամանել է Մոսկվա, որտեղ այսօր Եվրագավաթի խմբային մրցաշարի փլեյ-օֆֆի պատասխան խաղում հյուրընկալվելու է Մոսկվայի «Դինամոյին»: Լրատվամիջոցի թղթակիցը ՌԴ մայրաքաղաքից հաղորդել է, որ մեր թիմը մրցավայր ներկայացել է առանց առանցքային երկու խաղացողների՝ Կանադայի հավաքականի անդամ Կաելա Չափդելայնի եւ ամերիկացի լեգեոներական Քուիաննա Չենիի: Պատճառը նշված բասկետբոլիստուհիների անձնագրերի հետ կապված խնդիրն է, որի պատճառով նրանք հարկադրված մնացել են Երեւանում:

«Հատիսն» այդ կարեւոր խաղին Մոսկվայում ստիպված նախապատրաստվելու է ութ խաղացողով: Նրանք են. Բոյանա Վուլիչ, Աննա Պոկոյովա, Գաննա Զարիցկա, Քրիստինե Քեփենեկյան, Իվա Սերդար, Արինա Մարկոտենկո, Իվանա Պոդրուգ եւ Սաթենիկ Մարտիրոսյան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել