Լրահոս
Օրվա լրահոսը

«ՎԻՎԱՍԵԼ ՄՏՍ»-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ՍՊՈՐՏՈՒՄ

Դեկտեմբեր 22,2010 00:00

Երեկ Ծաղկաձորում՝ ճոպանուղու առաջին հերթի մուտքի անմիջական հարեւանությամբ բացվեց «VivaCell MTS»-ի միջոցներով կառուցված «Ծաղկաձոր» լեռնադահուկային կենտրոնը:

\"\"Միջոցառումը, ինչպես նշեց հանրապետության լեռնադահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը, նաեւ Հայաստանում մարզաձեւի մրցաշրջանի բացման մեկնարկի արարողությունն էր: Կենտրոնը կառուցվել է զրոյից՝ «VivaCell MTS»-ի տրամադրած 50 միլիոն դրամով, որի շնորհիվ ոչ միայն կառուցվել է վարչական առանձնատուն հիշեցնող հիմնական կառույցը՝ իր միջազգային ամենաբարձր մակարդակի մրցումների կազմակերպման պահանջները լիովին բավարարող աշխատանքների համար նախատեսված տարածքով, այլեւ սպասարկման, մարզվելու եւ բուն մրցումներին մասնակցելու եւ դրանք անցկացնելու համար անհրաժեշտ գերժամանակակից սարքավորումներով: Ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի խոսքերով՝ նորաբաց կենտրոնը հագեցված է միջազգային ցանկացած մակարդակի մրցաշարերում արդյունքները ճշգրտորեն արձանագրող \"\"արտասահմանյան լավագույն ֆիրմաների արտադրության վայրկյանաչափերով, «VivaCell MTS»-ի մատուցած գերարագ ինտերնետային կապով, միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող միջազգային մրցաշարերի ժամանակ մրցավարական եւ սպասարկող անձնակազմերի աշխատանքներն առանց խափանումների կազմակերպելու համար առանձնացված աշխատանքային սենյակով, նմանատիպ մրցումներում աշխատանքները առանց խնդիրների կազմակերպելու համար անհրաժեշտ գույքով եւ օժանդակ բոլոր պարագաներով: Գ. Սարգսյանը պարոն Ռալֆ Յիրիկյանին հատուկ շնորհակալություն հայտնեց նաեւ դահուկային սպորտը Հայաստանում զարգացնելու նպատակով լեռնադահուկների եւ դահուկավազքի համար նախատեսված ժամանակակից ամբողջական կոմպլեկտներ (դահուկներ, մարզակոշիկներ, ամրակներ եւ այլն) ձեռք բերելու եւ դրանք ըստ նշանակության հանրապետության տարբեր մարզերին տրամադրելու համար։ «Շնորհիվ ձեզ հնարավոր դարձավ, որպեսզի մարզաձեւի միջազգային ֆեդերացիան մեր ազգային ֆեդերացիային տասը տարի ժամկետով Հայաստանում լեռնադահուկային սպորտի օլիմպիական վարկանիշային մրցումներ անցկացնելու թույլտվություն տա, մի բան, որի դերը թերագնահատել հնարավոր չէ»,- հայտարարեց ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը եւ վստահեցրեց, որ հայաստանցի դահուկորդներից ակնկալվող արդյունքները երկար սպասեցնել չեն տա:

Պարոն Ռալֆ Յիրիկյանը ներկա գտնվող դահուկային սպորտի մասնագետներին եւ առաջին հերթին մարզաձեւում արդեն առաջին քայլերն անող մանուկներին հորդորեց գիտակցել, որ նրանք նախ եւ առաջ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են ու պիտի մարզվեն եւ մրցումներում հանդես գան այնպես, որպեսզի միշտ բարձր պահեն մեր երկրի պատիվը: «Մենք, որպես կորպորատիվ քաղաքացի, չենք անտեսում բոլոր այն ծրագրերը, որոնք ծառայելու են Հայաստանի հեղինակության բարձրացմանը, մեր հայրենակիցների առողջության ամրապնդմանը, եւ պատրաստ ենք հնարավորինս օգնել, աջակցել դրանց իրականացմանը: Մնում է, որ դուք էլ, սիրելի մարզիկներ, որ ձեր կրծքին կրելու եք Հայաստանի խորհրդանշանը, հպարտությամբ կրեք այն ու անեք ամեն բան, որպեսզի Հայաստանի անունը միշտ բարձր հնչի»,- ասաց պարոն Յիրիկյանը: Շարունակելով խոսքը՝ նա ընդգծեց նաեւ, որ «VivaCell MTS»-ը սպորտ ասելով միայն բարձր նվաճումները նկատի չունի: Կազմակերպության նշանաբանը առողջ հոգին է, ամուր մարմինը եւ այդ երկուսի ներդաշնակությունը: Կենտրոնի ստեղծումը նախաձեռնելով՝ Հայաստանի առաջատար բջջային օպերատորը նաեւ Հայաստանում զբոսաշրջության զարգացումը խթանելու նպատակ էր դրել իր առջեւ, ինչը կարող է նպաստել Ծաղկաձորում նոր ենթակառուցվածքների ստեղծմանը, երկրում սոցիալական որոշ հարցերի կարգավորմանն ու լուծմանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել