Լրահոս
Օրվա լրահոսը

ՅԱՐՈՍԼԱՎ ԿԱՉԻՆՍԿԻՆ ԿԱՍԿԱԾՈՒՄ Է, ԹԵ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐԵԼ Է ՍԵՓԱԿԱՆ ԵՂԲՈՐԸ

Դեկտեմբեր 22,2010 00:00

Լեհաստանի նախկին նախագահ Լեհ Կաչինսկիի եղբայրը՝ Յարոսլավ Կաչինսկին կասկած է հայտնել, թե ռուսական կողմը Վարշավային փոխանցել է եղբոր՝ Լեհ Կաչինսկիի կեղծ մնացորդները: Այդ մասին հաղորդում է news.am- ը՝ վկայակոչելով գերմանական Deutsche Welle- ը: Յարոսլավ Կաչինսկին նշել է, թե եղբոր մարմինն իրենց փոխանցելիս ընտանիքին հավաստիացրել են, որ իրոք այն Լեհ Կաչինսկիի մարմնի մասունքներն են, բայց դիակի ճանաչման մասին որոշում առայժմ կայացված չէ: Նրա խոսքով, երբ օդանավում տեսել է եղբոր մարմինը, անմիջապես ճանաչել է մահացածին՝ մարմնի սպիից, սակայն հուղարկավորության ժամանակ չի կարողացել ճանաչել, որովհետեւ բոլորովին այլ մարդ է ներկայացված եղել:

Ընդսմին, «Ինտերֆաքսի» փոխանցմամբ, Մոսկվան Յարոսլավ Կաչինսկիի վարկածը «մտացածին» է որակել: Լեհաստանը մեկ անգամ չէ, որ դժգոհություն է հայտնել այդ երկրի նախագահի ինքնաթիռի աղետի հանգամանքները ռուսական կողմի իրականացրած հետաքննության առնչությամբ: Անցած շաբաթ էլ Լեհաստանի կառավարությունը՝ Դոնալդ Տուսկի ղեկավարությամբ, հրաժարվել է ընդունել Միջազգային ավիացիոն հանձնաժողովի՝ Ամելենսկում տեղի ունեցած աղետի վերաբերյալ զեկույցը, որի առնչությամբ մեծ թվով առարկություններ եւ դիտողություններ է հայտնել:

Այդուհանդերձ, Լեհաստանի ազգային ավիացիոն խորհրդի քարտուղար Տոմաշ Խիպկին հայտարարել է, թե չի կասկածում ապրիլի 10-ին Լեհաստանի նախագահ Լեհ Կաչինսկիի օդանավի վթարի հանգամանքները հետաքննելու հարցում Ռուսաստանի կոմպետենտությանը, եւ կոչ է արել այդ խնդիրը չքաղաքականացնել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել