Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՍԱԽՈՍԻՆ ԱՌԵՎԱՆԳԵ՞Լ ԵՆ

Դեկտեմբեր 22,2010 00:00

«Առավոտի» տեղեկություններով՝ օրերս իր բնակարանից առեւանգվել է Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի դասախոս, ռեկտորի օգնական Մ. Գ.-ն: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ դասախոսի հարազատները բնակարանը գտել են քաոսային վիճակում, սենյակում գետնին ընկած է եղել մի ծաղկեփունջ, ինչն էլ հավանաբար պատճառ է դարձել, որպեսզի տիկին Մ. Գ.-ն բնակարանի դուռը բացի: Դեպքից անցել է շուրջ տասը օր, սակայն ոչ մի տեղեկություն չկա տիկին Մ. Գ.-ի մասին: Կատարվածի մասին արդեն տեղյակ են նաեւ տիկնոջ գործընկերները: Երբ «Առավոտը» փորձեց Լեզվաբանական համալսարանից պարզաբանումներ ստանալ, բուհում ընդամենը հաղորդեցին, որ տիկին Մ.Գ.-ն չի հաճախում համալսարան: Այլ տեղեկություններ մեզ չհաղորդեցին՝ պատճառաբանելով, թե դա «բուհի իրավասությունից դուրս է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել