Լրահոս
Օրվա լրահոսը

«Լեհական օգնություն»

Դեկտեմբեր 22,2010 00:00

Հայաստանում Լեհաստանի դեսպանատունը տեղեկացնում է, որ շաբաթ օրը՝ դեկտեմբերի 18-ին, մեր երկրում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինկսին մասնակցել է Լոռու մարզկենտրոն Վանաձորում եւ Արջուտ, Քարաձոր գյուղերում՝ Լեհաստանի կառավարության «Լեհական օգնություն» ծրագրով իրականացված նորոգումներից հետո կառույցների բացման արարողությանը:

Վանաձորի թիվ 3 դպրոցում նորոգվել են մարզադահլիճն ու հանդերձարանը, գնվել ուսուցչական 12 սեղան, Քարաձորում բացվել է բուժկետ, իսկ առավելապես Ադրբեջանից տեղահանվածներով բնակեցված Արջուտում՝ նորոգվել խմելու ջրի ցանցը:

«Լեհական օգնություն» ծրագրով այս տարի Լոռու մարզում իրականացվել է երկու այլ ծրագիր եւս. Վանաձորի մի մանկապարտեզի համար կահույք է ձեռք բերվել, Հովհաննես Թումանյանի ծննդավայր Դսեղ գյուղի դպրոցում անցկացվել է ջեռուցման համակարգ: Լեհաստանի դեսպանատունը մտադիր է 2011-ին էլ շարունակել «Լեհական օգնություն» ծրագիրը՝ ողջ Հայաստանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել