Լրահոս
Օրվա լրահոսը

Իջեւանում՝ գրիպ, նաեւ՝ դեղնուկ

Դեկտեմբեր 22,2010 00:00

Տավուշի մարզպետարանի սոցապ եւ առողջապահության վարչությունում հայտնեցին, որ մարզում, հատկապես Իջեւան քաղաքում տարածված են գրիպի դեպքերը: Վարչությունում սակայն դա համաճարակ չեն համարում, գտնելով, որ ամեն տարի այս ժամանակահատվածում գրիպը տարածված է լինում: Գրիպի տարածմանը նպաստում է նաեւ ներկայումս մարզում առկա չոր, արեւային եղանակը: Վարչության տվյալներով՝ գրիպով հիվանդացության դեպքերն անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ ավելի քիչ են: Հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության Տավուշի մարզային կենտրոնի պետ Ռոման Թադեւոսյանը հայտնեց, որ իրենք տեղեկատվություն են ստանում Իջեւանի դպրոցներից բացակայող երեխաների վերաբերյալ՝ միայն Իջեւանի թիվ 5 եւ Աչաջուր գյուղի դպրոցներում է գրիպով հիվանդների քանակը մեծ:

Իջեւանի բնակիչներն էլ հայտնեցին, որ այս տարի գրիպը բնորոշվում է նրանով, որ կրկնվելու հատկություն ունի: Իջեւանի թիվ 5 եւ ավագ դպրոցներում հեպատիտ Ա-ով՝ դեղնուկով հիվանդության դեպքեր կան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել