Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

4G/LTE ցանցը՝ ՀՀ-ում

Դեկտեմբեր 22,2010 00:00

ՎիվաՍել-ՄՏՍ-ը «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերությունը, հայտարարում է ՀՀ-ում 4G/LTE ցանցի առաջին փորձնական կոմերցիոն գործարկման մասին: LTE գործարկումը Երեւանում (Կենտրոնում եւ Արաբկիրում)՝ երկրի ամբողջ տարածքում 4G/LTE սերնդի ցանցի ներդրմանն ուղղված՝ Հայաստանի առաջատար բջջային օպերատորի կողմից իրականացվող առաջին քայլն է: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր բաժանորդներին հնարավորություն կընձեռի փորձարկելու 4G տեխնոլոգիայի վրա հիմնված ծառայությունները՝ նախքան ցանցի՝ հանրապետության ամբողջ տարածքում լայնամասշտաբ գործարկումը:

Դեկտեմբերի 20-ին, 4G ցանցի գործարկման պաշտոնական արարողության ընթացքում, որին ներկա էին Հայաստանի վարչապետը, տրանսպորտի եւ կապի նախարարը, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը եւ այլ պաշտոնյաներ, LTE մոդեմների միջոցով կատարվեց ցանցում տվյալների ներբեռնման եւ վերբեռնման հոսքերի փորձարկում՝ իրական ժամանակում: Տեսականում ցանցի թողունակությունը ներբեռնման դեպքում կազմում է 150 Մբիթ/վրկ, իսկ վերբեռնման դեպքում՝ 50 Մբիթ/վրկ: Բացի այդ, միջոցառման ընթացքում հայտարարվեց նաեւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ ՄՏՍ-Ուզբեկստան ընկերությունների միջեւ երկկողմանի 4G ռոումինգ ծառայությունների մատուցման համաձայնագրի ստորագրման մասին: ՎիվաՍել-ՄՏՍ-ը հեռահաղորդակցության ոլորտի՝ աշխարհում առաջին ընկերությունն է, որը կմատուցի 4G/LTE տեխնոլոգիայի ցանցում տվյալների փոխանակման ռոումինգի ծառայություն: 4G ցանցի գործարկումը Երեւանում հնարավոր է դարձել հեռահաղորդակցության ոլորտում համաշխարհային երկու առաջատարների՝ «Ericsson» եւ «Huawei» ընկերությունների աջակցությամբ, ինչի շնորհիվ ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարողացավ ցանցը գործարկել ամբողջապես կոմերցիոն գործունեության համար անհրաժեշտ սարքավորումներով:

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի կողմից գործարկված LTE տեխնոլոգիայի շնորհիվ Հայաստանը դասվում է աշխարհի հատուկենտ երկրների շարքին, որտեղ ներդրվել է 4G ցանց: Ավելին, 4G-ի գործարկման շնորհիվ Հայաստանը կդառնա հեռահաղորդակցությունների առումով էլ ավելի գրավիչ ենթակառուցվածք ունեցող երկիր,- հայտարարեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը եւ շարունակեց:- Հեռահաղորդակցության ոլորտում նորարարությունների առաջատար ՎիվաՍել-ՄՏՍ-ն այս նվաճումը նվիրում է աշխարհի բոլոր հայերին»: Շարժական հեռահաղորդակցության նոր սերնդի՝ LTE տեխնոլոգիան թույլ է տալիս տվյալների լայնաշերտ փոխանցման միջոցով մատուցելու որակապես նոր եւ ավելի մեծ թողունակություն պահանջող ծառայություններ: Այս տեխնոլոգիան տվյալների՝ բարձր արագություններով եւ հաճախականությունների սպեկտրի առավելագույն օգտագործմամբ, տվյալների լայնաշերտ փոխանցման համար նախատեսվող ամենածախսարդյունավետ միջոցն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել