Լրահոս
Օրվա լրահոսը

Ամփոփվեցին արդյունքները

Դեկտեմբեր 21,2010 00:00

\"\"Երեկ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում ամփոփվեցին 2010 թ. ՀՀ նախագահի մրցանակների համար ստուգատեսների, ինչպես նաեւ մասսայական սպորտի ոլորտում նախարարության կատարած աշխատանքների արդյունքները:
Այդ ոլորտները համակարգող փոխնախարար Խաչիկ Ասրյանը համառոտ ներկայացրեց դրանք՝ ընդգծելով, որ անցնող տարի հանրապետությունում եւ Արցախում մասսայական սպորտի եւ առողջ ապրելակերպի արմատավորումն ու տարածումը բեկումային են եղել: «Առավոտն» այդ մասին մանրամասն արդեն գրել է: Երեկ պարոն Ասրյանի ելույթում մեզ համար նորությունը, թերեւս, այն էր, որ ավանդաբար անցկացվող ՀՀ նախագահի մրցանակների համար «Լավագույն մարզական բակ, քաղաքային եւ գյուղական համայնք» ստուգատեսների համար 5,5 մլն դրամ պարգեւատրման գումարը, որ նախատեսված է նախագահի աշխատակազմի բյուջեում, այս տարի առաջին անգամ բաշխվել է վերոնշյալ ստուգատեսների ինը անվանակարգերի մրցակցության արդյունքով երեք առաջին տեղերը գրաված համայնքներին: Նախորդ տարիներին դրանք շնորհվել են միայն հաղթողներին, իսկ հաջորդ երկու տեղերը զբաղեցրածներն արժանացել են շնորհակալագրերի: Այս նոր մոտեցումը նպատակաուղղված է հնարավորինս աջակցել ստուգատեսներին մասնակցած համայնքների եւ բակերի բարեկարգմանը, ինչն էլ ավելի արդյունավետ կդարձնի տեղերում առողջ ապրելակերպն արմատավորման աշխարհագրության ընդարձակմանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել