Լրահոս
Օրվա լրահոսը

Սլովակիա-Ռուսաստան խաղը՝ Ժիլինայում

Դեկտեմբեր 21,2010 00:00

Սլովակիայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշում է կայացրել, ըստ որի՝ «Եվրո- 2012»-ի շրջանակներում երկրի ազգային հավաքականը Ռուսաստանի ընտրանուն ընդունելու է Ժիլինա քաղաքում: «Մենք շոյված ենք, որ ֆեդերացիայի ընտրությունն ընկավ մեզ վրա,- լրատվամիջոցներին ասել է «Ժիլինա» ՖԱ նախագահ Յոզեֆ Անտոշեկը:- Բայց, անկեղծ ասած, դա մեզ համար անակնկալ չէր: Ավաղ, մեր դաշտը միակն է ամբողջ Սլովակիայում, որ նման կարգի լուրջ հանդիպումներ անցկացնելու համար համապատասխանում է ՈՒԵՖԱ-ի պահանջներին»:
«Առավոտի» ֆուտբոլասեր ընթերցողներին տեղեկացնենք, որ օրերս խմբագրությունում գտնվող լեգենդար ֆուտբոլիստ Սարգիս Հովիվյանը համոզմունք էր հայտնել, թե Սլովակիայի եւ Ռուսաստանի միջեւ ինչ-որ ներքին հակասություններ կան, եւ սլովակները կանեն ամեն բան՝ մրցակցին անգամ մեկ միավոր չտալու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել