Լրահոս
Օրվա լրահոսը

Ղրղզական կառավարությունը ձեւավորված է

Դեկտեմբեր 21,2010 00:00

Երկուշաբթի օրվանից Ղրղըզստանում իր աշխատանքն է սկսել Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Ալմազբեկ Ատամբաեւի գլխավորած նոր կոալիցիոն կառավարությունը, որի կազմում տեղ են գտել նաեւ երկրի նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիեւի իշխանության օրոք բարձր պաշտոններ զբաղեցրած մարդիկ: Այդ փաստը, փորձագետների ասելով, բնակչության շրջանում արդեն դժգոհություն է առաջացրել:
«Ինտերֆաքսը» հիշեցնում է, որ մինչ այս՝ կառավարության ղեկավարի պարտականությունները կատարում էր երկրի նախագահ Ռոզա Ատումբաեւան, որը հանդես գալով նոր կոալիցիոն կառավարության առաջին նիստում՝ հայտարարել է, թե «երկիրը թեւակոխում է նոր փուլ», եւ որ ինքը վայր է դնում վարչապետի լիազորությունները:
Կառավարության նոր կազմը երեք փոխվարչապետ ունի, կառավարության աշխատակազմի ղեկավար, 18 նախարար եւ երկու պետական կոմիտեների ղեկավարներ: Նախարարների մեծ մասը անկուսակցական է, թեեւ այդ պաշտոններում առաջադրվել են կուսակցությունների կողմից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել