Լրահոս
Օրվա լրահոսը

Մոթթաքին վիրավորված է

Դեկտեմբեր 21,2010 00:00

Իրանի նախկին արտգործնախարար Մանուչեհր Մոթթաքին, որն Իրանի նախագահի հրամանագրով դեկտեմբերի 13- ին պաշտոնանկ էր արվել, կիրակի օրը հայտարարել է, թե «տեղյակ չի եղել» իր պաշտոնանկության մասին ո՛չ Սենեգալ կատարած դիվանագիտական այցից առաջ, ո՛չ դրա ընթացքում:
Այդ մասին հաղորդում է APA-ն՝ վկայակոչելով «Ասոշեյթիդ պրեսը»:
Նախկին նախարարի հրաժեշտի հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել կիրակի օրը, բայց Մոթթաքին դրան չի մասնակցել, քանի որ, նրա ասելով, տեղյակ չի եղել նաեւ ծրագրված այդ արարողության մասին: Հիշեցնենք, որ նրա պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնում է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին:
Իրանական ԶԼՄ-ներն արդեն մեկ տարի շարունակ գրում էին, թե երկրի խորհրդարանը կփորձի հասնել Մոթթաքիի պաշտոնանկությանը, եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը որոշի Թեհրանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառել:
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը Մոթթաքիին ուղղած իր նամակում վերջինիս շնորհակալություն է հայտնել իր աշխատանքի համար եւ ապագայում հաջողություններ է մաղթել: Մինչդեռ ինքը՝ Մոթթաքին, իրեն դիվանագիտական այցի ժամանակ աշխատանքից ազատելը «ո՛չ մահմեդական, ո՛չ դիվանագիտական, վիրավորական եւ քաղաքական պրակտիկայից դուրս» է որակել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել