Լրահոս
Օրվա լրահոսը

Փողոցից՝ ուղիղ բանակ

Դեկտեմբեր 21,2010 00:00

Մոսկվայի ոստիկանությունը՝ զգուշանալով միջէթնիկ նոր բախումներից, անցած շաբաթ եւ կիրակի օրերին ձերբակալել է մոտավորապես մեկուկես հազար մարդ, այդ թվում՝ 317 անչափահաս: Ձերբակալություններից անմիջապես հետո 120 երիտասարդ նորակոչիկներ մեկուսարանից ուղիղ բանակ են ուղարկվել: Այդ մասին հաղորդում է BBC-ն: Ձերբակալվածների թվում ավելի քան 200 հոգի բանակից խուսափած անձինք են եղել, որոնցից 120-ին էլ ուղարկել են բանակ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել