Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հարբած սերբը սպանել է գիշատիչ շնաձկանը

Դեկտեմբեր 21,2010 00:00

\"\"Եգիպտական Շարմ-էլ-Շեյխ առողջարանում սերբ զբոսաշրջիկը հերոս է դարձել՝ իր հետույքով պատահաբար սպանելով շնաձկանը: Ինչպես հաղորդում է news.am-ը, Սերբիայի քաղաքացի Դրագան Ստեւիչը կարգին հարբել է երեկույթի ժամանակ, բարձրացել ցատկահարթակ եւ թռել ջուրը, սակայն գեղեցիկ թռիչքը չի հաջողվել: Սերբը հետույքով վայրէջք է կատարել շնաձկան գլխին՝ սպանելով նրան: Զբոսաշրջիկը նույնիսկ չի էլ հասցրել հասկանալ, թե ինչ է կատարվել: Նա լողացել է մինչեւ ափ եւ ընկերներին ասել, թե ջուրն այնքան էլ «փափուկ» չէր, եւ ինքը վնասել է ոտքի թաթը: Ստեւիչին տեղափոխել են հիվանդանոց՝ ալկոհոլային թունավորում եւ ոտնաթաթի վնասվածք ախտորոշմամբ:
Հիշեցնենք, որ Շարմ-էլ-Շեյխում շնաձկները վերջին շրջանում մի քանի հարձակումներ են կատարել զբոսաշրջիկների վրա: Ռուսաստանցի երեք զբոսաշրջիկներ զրկվել են վերջույթներից, իսկ գերմանուհի մի զբոսաշրջիկ մահացել է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել