Լրահոս
Օրվա լրահոսը

Դիտավորություն չկա՞

Դեկտեմբեր 21,2010 00:00

Վերջին մեկ ամսում բազմաթիվ հրդեհներ բռնկվեցին Լոռու մարզում, ինչի արդյունքում մարզկենտրոն Վանաձորի շրջակա սարագագաթներն ու ստորոտները սեւացան: Նոյեմբերի 6-ից մինչ այսօր հրդեհների հետեւանքով 13 հազար հեկտար չոր խոտ է այրվել, հնարավոր է եղել փրկել վտանգի տակ գտնվող ավելի քան 14 հազար հեկտար անտառը:
Լոռու մարզային փրկարարական վարչության պետ Հրաչիկ Անտոնյանի կարծիքով, անտառը հրդեհելը դիտավորություն է, քանի որ մեկ օրում հրդեհի 6 տարբեր օջախ միանգամից չի կարող բռնկվել. «Չգիտեմ՝ ում է պետք եւ ինչու, բայց դիտավորություն միանշակ կա»: Հրդեհված անտառների մոտակայքում գտնված մեքենաների անիվների ու դիզվառելիքով լի տարաների առկայությունը, անտառային պահպանման ինժեների խոսքով, հովեկների եւ անասնապահների անփութության արդյունքն է:
Իսկ ահա «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գուգարքի անտառտնտեսության մասնաճյուղի անտառպահպանության ինժեներ Համլետ Սահակյանը կարծում է, որ անտառը դիտավորյալ հրդեհելու համար լուցկու մի հատիկն էլ բավարար է: Նա ասաց, որ ոստիկանության եւ դատախազության հետաքննության արդյունքներն էլ ցույց են տալիս, որ դիտավորություն ընդհանրապես չկա:
Այդ դեպքում շատ հետաքրքիր է. զուտ պատահականության շնորհիվ անտառի տարբեր վայրերում դիզվառելիք ու հրակայուն պարագաներ ինչպե՞ս են հայտնվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել