Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՐԳՈՐԾ ԿՀԱՐՈՒՑՎԻ՞

Դեկտեմբեր 21,2010 00:00

Մեր տեղեկություններով, ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի պետ Լեւոն Պետրոսյանի դեմ կարող է քրեական գործ հարուցվել:
Անցած ամիս տեղեկացրել ենք, որ նոյեմբերի 15-ի լուսադեմին, ժամը 4-ին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի՝ ԶՊՄԿ պոչամբար տանող պոչատարում տեղի ունեցած վթարի հետեւանքով աղտոտվել էր Ողջի գետի ջրային ավազանը, ըստ մասնագետների՝ բնությանը հասցվել էր 650 հազար դրամի վնաս, իսկ բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժինը կոմբինատին տուգանել էր 100 հազար դրամով: («Առավոտ», 17.11.2010՝ «Վթարվել է թափոնատարը», 20.11.2010՝ «650 հազարի վնաս, 100 հազարի տուգանք»):
Սակայն ՀՀ քրեական օրենսգրքի «Շրջակա միջավայրի անվտանգության դեմ ուղղված հանցագործություններ» բաժնի համաձայն, եթե հասցված վնասը 500 հազարից ավելի է,  ոչ թե վարչական, այլ՝ քրեական վարույթ պիտի հարուցվի: Սյունիքի մեկ այլ ձեռնարկություն էլ՝ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը, Արաքս գետի ջրային ավազանին է ավելի քան 500 հազար դրամի վնաս հասցրել ու էլի՝ քրեական գործ չի հարուցվել:
Սյունիքի մարզի քննչական բաժինը պաշտոնական տեղեկություն առայժմ չի տրամադրում: Այն ձեռք բերելուն պես՝ կհրապարակենք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել