Դեկտեմբերի 19-ին, ժամը 00.24-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Սարալանջի փողոցի վերջնամասում տեղի է ունեցել ավտովթար: «ԳԱԶ-3110» մակնիշի Տ 0722 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ բախվել փողոցային լուսավորության սյանը, ինչի հետեւանքով վարորդ՝ 46-ամյա Վոլոդյա Մամյանը տեղում մահացել է: Վ. Մամյանի դին դուրս է բերվել ավտոմեքենայից եւ հանձնվել շտապօգնության աշխատակիցներին: