Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՎՆԱՍԱԶԵՐԾԵԼ ԵՆ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՍԱՐՔԸ

Դեկտեմբեր 21,2010 00:00

Երեկ ահազանգ էր ստացվել, որ Արագածոտնի մարզի Օրգով գյուղում, նախնական տվյալներով, «ԳԱԶ-31» մակնիշի ավտոմեքենայում պայթուցիկ սարք է տեղադրված: Դեպքի մասին տեղեկացվել են ՀՀ ՊՆ ԳՇ եւ ԱԱԾ ՕՀ-ները:
Տեղում պարզվել է, որ 1-ին փողոցի թիվ 64 տան բակում կայանված, Շ. Հովսեփյանին պատկանող «ԳԱԶ-3110» մակնիշի 162 ՍՏ 21 պետհամարանիշի ավտոմեքենայի առջեւի մասում տեղադրված է ինքնաշեն պայթուցիկ սարք: Դեպքի վայր ժամանած ԱԱԾ աշխատակիցները պայթուցիկ սարքը տեղում վնասազերծել են: Տուժածներ չկան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել