Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՈՂԵՑ ԱՆՓՈՓՈԽ

Դեկտեմբեր 21,2010 00:00

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը անփոփոխ թողեց Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ Վանաձորի բնակիչներ Հ. Խոդիկյանի եւ Ա. Հարությունյանի համար կայացրած արդարացման դատավճիռը:
Հիշեցնենք, որ վանաձորցիները մեղադրվում էին ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պատրաստելու եւ պահելու մեջ: Նախաքննությունը, պաշտպան Ռ. Հակոբյանի խոսքերով, անցել էր բազմաթիվ խախտումներով, սակայն Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ ի դեմս դատավոր Նարինե Հովակիմյանի, քննելով գործի բոլոր հանգամանքները, արդարացրել էր տղաներին: «Դատախազի՝ ՀՀ վերաքննիչ դատարան ներկայացրած բողոքը մերժվեց անհիմն ու չպատճառաբանված լինելու հիմքով, բողոքում ոչ մի իրավական հիմնավորումներ չկային»,- տեղեկացրեց Ա. Հարությունյանի պաշտպան Ռ. Հակոբյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել