Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԼՍՈՒՄՆԵՐԻՑ ԽՈՒՍԱՓԵՑԻՆ

Դեկտեմբեր 21,2010 00:00

«Վիշապի կոթողներ» այգու կառուցապատման վերաբերյալ հասարակական լսումներն այդպես էլ տեղի չունեցան: Պուրակի շրջակա շենքերի բնակիչների համար երկար սպասված դեկտեմբերի 18-ը վաղ առավոտյան պուրակ բերեց միայն բնապահպանության նախարարության, հ/կ-ների, կուսակցությունների ներկայացուցիչների: Քննարկմանն այդպես էլ չհայտնվեցին ոչ այգու կառուցապատման իրավատեր ԿԱԷՌ Քոնսթրաքշն ՍՊԸ-ի, ոչ էլ Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավարության ներկայացուցիչները:
Հիշեցնենք, որ ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը բնակիչների եւ հասարակայնության պահանջով «Վիշապի կոթողներ» այգում կանգնեցրել էր բազմահարկ կառույցի ապօրինի շինարարությունը եւ հայտարարել, որ կանցկացվեն հասարակական լսումներ այգու հարակից շենքերի բնակիչների ու կառուցապատողի մասնակցությամբ: Նախարարը բնակիչներին խոստացել էր, որ միայն փորձաքննության դրական եզրակացության դեպքում կառուցապատողին կթույլատրվի շարունակել շինարարությունը: «Առավոտի» հետ զրույցում «Տե՛ր կանգնեք վիշապի պուրակին, կանխե՛ք ոչնչացումը» ակցիայի անդամ Լենա Նազարյանն ասաց, որ բնակիչները չեն հուսահատվել, չկայացած հանրային լսումների համար կառուցապատման դեմ ստորագրահավաքն են կազմակերպել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել