Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳՈՐԾԻ Ի ԲԱՐՕՐՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆՑԻՆԵՐԻ

Դեկտեմբեր 21,2010 00:00

Երեկ Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցավ Երեւանի նորընտիր քաղաքապետ Կարեն Կարապետյանի երդման արարողութունը։ Նա ի լուր հանրության խոստացել է հարգել ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները, կատարել քաղաքապետի իր լիազորությունները եւ գործել ի բարօրություն երեւանցիների։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն էլ, կարեւորելով պարոն Կարապետյանի՝ լավ կառավարիչ լինելու ընդունակությունը, հույս է հայտնել, որ նորընտիր քաղաքապետը կարդարացնի բոլորի հույսերը եւ հուսախաբ չի անի. «Իմ ակնկալիքները կապված են, առաջին հերթին, Ձեր գործելաոճի հետ: Երեկ չէ առաջին օրը մենք ՀՀԿ 20-ամյակին նվիրված հանդիսավոր նիստում հանգամանորեն խոսել ենք այն որակների եւ մոտեցումների մասին, որ պետք է դրսեւորի պետական պաշտոնյան: Ես իրոք լիահույս եմ, որ Ձեր պաշտոնավարման առաջին իսկ օրերից բոլորին ակնհայտ է լինելու, որ Դուք սկսել եք այդ պահանջների իրականացումը: Ավելին ասելու անհրաժեշտություն չկա: Կարծում եմ, որ մի քանի ամիս հետո պարզապես պետք է արդյունքներն ի մի բերենք՝ մենք կարողանո՞ւմ ենք արդյոք դրված չափանիշները կատարել, թե՞ ուղղակի ամեն անգամ ավելի բարձր նշաձող ենք դնում: Եթե մենք ի վիճակի ենք կատարելու մեր իսկ պահանջները, ապա մենք ի վիճակի ենք մեր երկիրն առաջ տանելու»,-ասել է Սերժ Սարգսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել