Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՅՈՒՄՐԵՑԻՆԵՐԸ ԵՂԱՆՆԵՐՈՎ ԴՈՄԻՆԳՈՅԻՆ ԵՆ ՍՊԱՍՈՒՄ

Դեկտեմբեր 21,2010 00:00

\"\"Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը պատասխանեց «Առավոտի» մի քանի հարցերին
– Ըստ Պետական վիճվարչության տվյալների, հանրապետությունում ամենից աղքատ մարդիկ ապրում են Շիրակի մարզում եւ Գյումրիում, ինչո՞ւ է այդպես:
– Արդյունաբերությունն է պատճառը, նախկին Լենինականում եղել է 90 հազար աշխատատեղ, ցավոք, հիմա Լենինականը՝ Գյումրին, հանրապետության արդյունաբերության հետ կապված մոտ 8-9-րդ տեղում է գտնվում, եւ դրանից է կախված, որովհետեւ մարդիկ աշխատեղ ունեն, երկրորդ քաղաքը պետք է երկրորդ արդյունաբերությունն ունենա հանրապետությունում: Ասենք, գյուղեր կան, մի քանի գյուղեր, իրար հետ ավելի շատ արդյունաբերություն ունեն, ավելի շատ աշխատող ունեն, քան երկրորդ կամ երրորդ քաղաքը, պետք է երկրորդը իր չափով ունենա, երրորդն էլ իր չափով, ոչ միայն Երեւանը ունենա:
– Երեւանի քաղաքապետի պաշտոնանկության հետ կապված:
– Ըհը, անպայման պըտի ինձի հարցնե՞ք;
– Չէ, անեկդոտ կա:
– Տարոսը մեր մոտ գա, հա՞:
– Հա:
– Մենք սպասում ենք Դոմինգոյին: Դոմինգոյին «կակռազ» մենք սպասում ենք, լեննագանցիք եղաններով սպասում են Դոմինգոյին:
Այս հարցազրույցին ուշի-ուշով հետեւում էին մի խումբ մարզպետներ, այդ թվում եւ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը. նա հանգստացած շունչ քաշեց. «Լավ է՝ մեզ հարց չտվիր»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել