ԱՄՆ-ի մոտ 2000 բնակչի շրջանում մի հետաքրքիր հարցում է անցկացվել ու ամփոփվել դրա արդյունքները: Ըստ այդ հարցման, հայտնի մարդկանց շրջանում պետք է ընտրվեր երեկույթների ամենաուրախ հյուրը եւ ամանորյա տոնածառների ամենատաղանդավոր դեկորատորը: Բացի այդ, սոցիոլոգները ամերիկացիների շրջանում հարցում են արել, թե որ աստղի տանը կցանկանային անցկացնել արձակուրդները: Արդյունքում պարզվել է, որ ամերիկացիների 38 տոկոսը իրենց ամանորյա տոնածառը զարդարելու պատասխանատու գործը կվստահեր ԱՄՆ-ի առաջին տիկին Միշել Օբամային:
Ըստ այդ արդյունքների, տիկին Օբամային հաջորդում է Ալյասկայի նախկին նահանգապետ Սառա Փեյլինը: Երրորդ տեղում հայտնվել է Playboy ամսագրի հիմնադիր Հյու Հեֆֆներին: Տոնածառների լավագույն զարդարողների ցուցակում են հայտնվել նաեւ կատակերգու դերասանուհի եւ հաղորդավարուհի Ջոան Ռիվերսը եւ երգչուհի Լեդի ԳաԳան:
Ըստ ամերիկացիների, տոնական երեկույթների ամենացանկալի հյուր է ճանաչվել «Էմմի»-ի մրցանակի բազմակի հաղթող, դերասանուհի Էլեն դի Ջեներեսը: Երկրորդ տեղում է օսկարակիր դերասանուհի Վուփի Գոլդբերգը, երրորդ տեղում՝ հաղորդավարուհի Քելլի Ռայփան:
Իսկ ինչ վերաբերում է այն տանը, որտեղ ամերիկացիները կուզենային անցկացնել իրենց հանգիստը, ապա այստեղ առաջատարն է Ջորջ Քլունիի իտալական վիլլան: Երկրորդ ամենացանկալի տունը հաղորդավարուհի Օփրա Ուինֆրիի Սանտա Բարբարայում գտնվող կացարանն է, իսկ երրորդ տեղում է Բրեդ Փիթի եւ Անջելինա Ջոլիի՝ Ֆրանսիայում գտնվող դղյակը: