Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

124-ԱՄՅԱ ԵՂԵՎՆԻՆ

Դեկտեմբեր 18,2010 00:00

Բոլորն էլ սիրում են Նոր տարվա նախօրյակին եղեւնի զարդարել: Սակայն ոչ բոլորն են, որ բնական եղեւնի են ձեռք բերում: Այսօր արհեստական եղեւնիների պակաս չի զգացվում: Սակայն նույնը հնարավոր չէր ասել մոտ 124 տարի առաջ:
Ողիղ 124 տարի առաջ ԱՄՆ-ում ձեռք բերվեց առաջին արհեստական տոնածառը՝ իր խաղալիքներով: Տոնածառը գնել է Լյու Խիկսին, ինչը մինչ օրս պահվում է: Իսկ 2005 թ. «Road show» անտիկվար իրեր ուսումնասիրող կազմակերպության մասնագետները այն գնահատել են 1000 ֆունտ ստեռլինգ: Այժմ տոնածառը պատկանում է Պարկեր ընտանիքին: Գրեթե երեք սերունդ օգտագործել է այս տոնածառը, եւ Պարկերները չեն պատրաստվում վաճառել այն, չնայած եղեւնու դիմաց մեծ գումար են առաջարկում: Պարկերները մտադիր են դեռ երկար շարունակել սերնդեսերունդ փոխանցել այդ տոնածառը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել