Երեւանի «Հատիս» կանանց բասկետբոլային թիմը Եվրոպայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչի առաջին հանդիպումում հյուրընկալելով Ռուսաստանի լավագույն թիմերից մեկին՝ Մոսկվայի «Դինամոյին», հարազատ հարկի տակ զիջեց հինգ միավորի տարբերությամբ՝ 57:62:
Սա այս մրցաշրջանում «Հատիսի» հինգերորդ անընդմեջ պարտությունն էր: Սակայն ասել, թե մեր բասկետբոլիստուհիները խաղադաշտի բոլոր հատվածներում զիջում էին մրցակցին, ճիշտ չի լինի: Պարզապես «Հատիսը» պարտվեց երկու եւ երեք միավորանոց նետումներում մեծ խոտանի պատճառով:
Պատասխան խաղը կայանալու է դեկտեմբերի 22-ին՝ մրցակցի հարկի տակ, որտեղ վերջնական հաջողության հասնելը շատ դժվար է լինելու: