Բուլղարիայի Բանսկո քաղաքում ընթացող շախմատի միջազգային բաց մրցաշարում Հայաստանի չեմպիոն, գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանն առայժմ փայլուն մրցելույթ է ունենում: Արմատներով գավառցի շախմատիստը հինգերորդ տուրում սեւերով սերբ Միոդրագ Պերունովիչին հաղթելուց հետո երեկ առավելության հասավ նաեւ Ուկրաինայի ներկայացուցիչ Պյոտր Կորոբովի նկատմամբ եւ 5,5 միավորով 1-2-րդ տեղերն է բաժանում միջազգային վարպետ Թամիր Նաբաթիի (Իսրայել) հետ: