Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒՐԻՇ ԽԱՉԱՏՐՅԱՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ

Դեկտեմբեր 18,2010 00:00

Այսօր Ա. Խաչատրյանի տուն-թանգարանում կկայանա համերգ՝ նվիրված մոսկվաբնակ կոմպոզիտոր Կարեն Խաչատրյանի ծննդյան 90-ամյակին: Նա Ա. Խաչատրյանի ազգականն է: Ինչպես «Առավոտին» հայտնեց «Արամ Խաչատրյան» տրիոյի անդամ, մի շարք մրցույթների դափնեկիր, ջութակահար Կարեն Շահգալդյանը, կոմպոզիտորը համերգին ներկա չի գտնվի, թեեւ ցանկություն է ունեցել մասնակցելու: «Նա բավականին առույգ է, դասավանդում է Մոսկվայի պետական կոնսերվատորիայում»,- նշում է Կ. Շահգալդյանն ու ափսոսանքով հավելում, որ Հայաստանում Կ. Խաչատրյանի գործերին հանդիսականը այնքան էլ ծանոթ չէ: Համերգի ընթացքում կհնչի նրա՝ ջութակի համար գրված սոնատը, որը բազմաթիվ հանրահայտ ջութակահարներ են նվագել: Վերջիններիս թվում են Հեյֆեցը, Օյստրախը եւ այլք: Դաշնակահարներ Արմինե Գրիգորյանի եւ Սոնա Բարսեղյանի մատուցմամբ համերգին կհնչի նաեւ սյուիտը՝ Կ. Խաչատրյանի «Չիպոլինո» բալետից: Ընթացքում էլ, Կ. Շահգալդյանի փոխանցմամբ, կցուցադրվեն հատվածներ «Չիպոլինոյի արկածները» մուլտֆիլմից: Ներածական խոսք կասի Մարգարիտա Ռուխկյանը: Մուտքը համերգին ազատ է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել