Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿՐԹԱԹՈՇԱԿ՝ ԽՈՑԵԼԻ ԽՄԲԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ

Դեկտեմբեր 18,2010 00:00

Երեկ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը հայտարարել է հատուկ կարիքներ ունեցող ծնողազուրկ, սոցիալապես անապահով ընտանիքներում ապրող առաջին եւ երկրորդ կուրսի ուսանողների կրթաթոշակային աջակցության ծրագրի մեկնարկի մասին: Վերը նշված չափանիշներով, Երեւանից եւ հեռավոր մարզերից ընտրվել է 150 ուսանող: Նրանք կօգտվեն «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի կրթաթոշակային երկարաժամկետ ծրագրից: Ընկերությունը մինչեւ ուսման ավարտը պատրաստ է օժանդակել առաջին եւ երկրորդ կուրսի ուսանողներին, պայմանով, որ նրանք հաջողությամբ ավարտեն ակադեմիական տարին եւ փոխադրվեն հաջորդ կուրս: Կրթաթոշակային այս աննախադեպ ծրագիրը նպատակ ունի ուսուցման ամբողջ ժամանակահատվածում ուսման վարձը հատուցելով՝ կրթությունը հասանելի դարձնել խոցելի խմբերում ընդգրկված այդ ուսանողներին: Այս ծրագիրը նրանց կքաջալերի նոր ձգտումների եւ հմտությունները կատարելագործելու հարցում՝ նաեւ բարելավելով սոցիալական եւ հոգեբանական վիճակը: «Կրթաթոշակ կտրամադրվի ամենախոցելի ընտանիքներում ապրող 150 երիտասարդի՝ ապահովելով նրանց կրթությունը: Այս նախաձեռնությունն իրականացվում է՝ խոցելի խմբի երիտասարդ սերնդին մասնագիտական գիտելիքներ եւ հմտություններ տրամադրելու եւ այդ կերպ նաեւ՝ երկրում աղքատությունը հաղթահարելու նպատակով»,- նշել է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել