Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Առաջարկ՝ հանուն Հայաստանի Հանրապետության

Դեկտեմբեր 18,2010 00:00

«Առավոտի» դեկտեմբերի 11-ի համարում «Իսկ ովքե՞ր են տեղերում» հրապարակմամբ անդրադառնալով ՀՀ տարածքային կառավարման նախարարության մշակած «ՀՀ տարածքային զարգացման հայեցակարգին», նկատել էինք, որ այսօրվա մարզպետների եւ համայնքապետերի՝ այսօրվա մարդկային ռեսուրսի պարագայում, հմուտ եւ խոր մասնագիտական վերլուծություններով ու գնահատականներով հայեցակարգը մնալու է թղթի վրա: Նաեւ առաջարկել էինք հայեցակարգում հաշվի առնել մարդկային ռեսուրսը եւս:
Հրապարակմանը արձագանքեց ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը: «ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը եւ հայեցակարգի նախագիծը մշակող աշխատանքային խումբն ուրախ կլինեն հեղինակից ստանալ կոնկրետ առաջարկություններ «մարդկային ռեսուրսի» վերաբերյալ», առաջարկում է նախարարությունը:
Այս առաջարկը ստացել ենք դեկտեմբերի 13-ին եւ երկար մտածելուց հետո որոշեցինք կոնկրետ առաջարկներ ներկայացնել:
Եվ այսպես, եթե ՀՀ պետական կառույցները, լինի դա տարածքային կառավարման նախարարությունը, թե ՀՀ կառավարությունն ամբողջության մեջ, մտադիր են իսկապես կյանքի կոչել «ՀՀ տարածքային զարգացման հայեցակարգը» եւ ցանկացած փաստաթուղթ-գործողությունների ծրագիր, որ օգտակար է Հայաստանի համար, ապա սկզբի համար առաջարկում ենք ազատվել տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման համակարգի վրա ստվեր գցող հետեւյալ երեք պաշտոնյաներից՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյան, Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյան, Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյան:
Աստված երրորդություն է սիրում, եւ այս պաշտոնյաների վերաբերյալ մեր առաջարկների ճակատագրից հետո հաջորդ եռյակի վերաբերյալ առաջարկություն կներկայացնենք: Հանուն Հայաստանի Հանրապետության:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել