Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԾԵԾԻ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ՉԿԱ»

Դեկտեմբեր 18,2010 00:00

«Առավոտի» խնդրանքով անդրադառնալով այն հանգամանքին, որ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ղեկավար Միհրան Պողոսյանը մինչ այժմ շարունակում է պաշտոնավարել, եւ ՀՀ նախագահը չի արձագանքում այն փաստին, որ նա մարդ է ծեծել՝  ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ասաց. «Սա աշխատանքային կարգապահության՝ տույժի խնդիր է եղել, եւ ոչ թե ազատման»: Ճշտմանը, թե ծեծելու համար միայն տույժի՞ են ենթարկում՝ նա այսպես արձագանքեց. «Խոսում են ծեծի մասին: Բայց նախ եւ առաջ՝ ծեծի բնութագիրը չկա, ոչ էլ որեւէ մեկը կա, որ ասի՝ ինձ ծեծել են»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել