Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՍԱՆԺԻ ՓԱՍՏԱԲԱՆԸ՝ ՆԱԵՎ ՀԱՅ ԴԱՏԻ ՊԱՇՏՊԱ՞Ն

Դեկտեմբեր 18,2010 00:00

ՄԱԿ-ի նախկին դատավոր, բրիտանական խոշոր իրավաբանական կազմակերպության ղեկավար եւ իրավաբան Ջեֆրի Ռոբերթսոնը, որը  միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում է որպես WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի փաստաբան, այն նույն մարդն է, ով հեղինակել է «Եղե՞լ է արդյոք հայերի ցեղասպանություն» աշխատությունը: Այդ մասին տեղեկացնում է «Ազատություն» ռ/կ-ն՝ հիշեցնելով, որ այս տարվա գարնանը Ռոբերթսոնը ռ/կ-ին տված հարցազրույցում հայտարարել էր. «Ես ՄԱԿ-ի նախկին դատավոր եմ ու հստակ գնահատական եմ տվել 1915թ. դեպքերին. երբ նայում ես եղած փաստերին ու ցեղասպանության բանաձեւին, ապա ակնհայտ է դառնում, որ դա ցեղասպանություն էր: Այդ փաստը իրավաբանորեն չի կարող հարցականի տակ դրվել: Որքան ավելի շատ միջազգային իրավաբաններ ապացուցեն, որ իրավաբանորեն դա ցեղասպանություն էր, այնքան քաղաքական ղեկավարները ավելի քիչ կընդդիմանան դրա ընդունմանը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել