Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՈՐ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻՆ ՉԽԱՆԳԱՐԻ՞

Դեկտեմբեր 18,2010 00:00

Երեկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Վազգեն Խաչիկյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի պաշտոնից: Այս մասին հայտնում են կառավարությունից: Վ. Խաչիկյանի պաշտոնանկության մասին տեղեկությունները դեռեւս նախորդ ամսվանից էին պտտվում, սակայն պարոն Խաչիկյանը վստահեցնում էր, թե ինքը զբաղված է առողջական խնդիրներով, եւ լուրերը՝ աշխատանքից ազատման մասին, ճիշտ չեն:
Պարոն Խաչիկյանի պաշտոնանկության մասին վարչապետի օգնական Արամ Անանյանը «haynews.am»-ին ասել է. «Պետական կառավարման մարմիններում մեծածավալ ստուգումներ են անցկացվում, որոնք դեռ շարունակվում են: Այս փուլում որոշում է կայացվել Վազգեն Խաչիկյանին հետ կանչել պաշտոնից, ստուգումների ավարտից հետո կտրվի համապատասխան գնահատական»: Հիշեցնենք, որ Վերահսկիչ պալատը ստուգումներ էր իրականացնում Խաչիկյանի ղեկավարած հիմնարկում, որի արդյունքներն առայժմ չեն հրապարակվել: Ըստ շրջանառվող լուրերի, ՎՊ-ն մի շարք խախտումներ է հայտնաբերել այդ կառույցում:
Պաշտոնանկությունը Վ. Խաչիկյանի համար անսպասելի չէր: Այս մասին նա վստահեցրել է «Ազատություն» ռադիոկայանին, հավելելով, որ առայժմ իրեն ոչ մի ուրիշ աշխատանք չի առաջարկվել. «Կշարունակե՞ք անդամակցել Հանրապետական կուսակցությանը» հարցին Խաչիկյանը պատասխանել է՝ «Միշտ, եթե իրենք ինձ չհեռացնեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել