Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԿՏՐԻՃ ԴԱՎՈՆԵՐԻ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Դեկտեմբեր 18,2010 00:00

\"\"

ԱԺ խմբակցությունների մեջ կարծես սկսել է դափնիները բաժանելու շուրջ վեճ, թե ում աշխատանքի շնորհիվ էր, որ կառավարությունն արտահերթ նստաշրջանի օրակարգից հանեց 5 փաթեթ՝ 24 օրինագիծ: ՀՅԴ-ն սա ներկայացնում է իբրեւ իրենց բոյկոտի հետեւանք, «Ժառանգությունն»՝ իրենց ելույթներում ակտիվ քննադատության: Եվ երեկ էլ ԱԺ ամբիոնից ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարեց. «Ես կարծում եմ, որ մարդը կամ մարդիկ կարող են նաեւ հիվանդ լինել, բայց նաեւ տա Աստված, որ կատարյալ հիվանդ չլինեն: Գերլարվածություն, մենք, գիտեք՝ շնորհակալություն կառավարությունից, որ մենք պայքարեցի՜նք, օրակարգից բանե՜ր հանեցինք… 2-3 օր նույն խոսքն են ասում, մենք էլ չենք ուզում պատասխանել: Երբ օրակարգը եկել է՝ նախքան գալը շատ բաներ հանվել են: Գալուց հետո էլ՝ հանձինս քաղաքական կոալիցիայի, մասնավորապես՝ ԱԺ նախագահի հորդորներով, բավականին բաներ հանվել են: Մենք բարձրացանք վերեւ՝ խորհրդակցության ու մարդկանց բացատրեցինք: Հիմա կտրիճ Դավոյի պես իջնում են լեռներից ներքեւ»: Նա այսպիսով միավորեց երկու երգի՝ «Սարերից իջան մի խումբ ձիավոր» եւ «Ով չի ուզում կտրիճ Դավոն լավ ըլնի» տողերը: Նշենք, որ ԱԺ արտահերթ նստաշրջանն այս շաբաթ այնուամենայնիվ չավարտեց աշխատանքները եւ շարունակվելու է երկուշաբթի:
Կարդացեք նաեւ՝

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել