Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Բուրասպորին» ուզում են դատի տալ

Դեկտեմբեր 17,2010 00:00

\"\"Ֆուտբոլի Թուրքիայի առաջնությունում զանգվածային անկարգություններով ուղեկցված «Բեշիկթաշ»-«Բուրասպոր» հանդիպման ժամանակ Բուրսայից ժամանած երկրպագուների ֆաշիստական արտահայտությունները՝ ուղղված «Բեշիկթաշի» ամիգո երկրպագուներին ոգեւորող Ալեն Մարկարյանի դեմ, կատաղեցրել են տեղի ֆուտբոլասերներին: «Բեշիկթաշի» ֆաները պատրաստվում են դատական հայց ներկայացնել «Բուրասպոր» ակումբի դեմ, ինչի նպատակով կազմվել է նախաձեռնող խումբ: Խմբի անդամները տարածել են հայտարարություն, որում ասվում է, որ մրցակից թիմի ֆաշիստական կարգախոսներն արդեն երկու տարի է, ինչ շարունակվում են. «Անցած տարի նրանք նույն կերպ վարվեցին նաեւ «Դիարբեքիրսպորի» հետ: Մենք այդ գործելակերպը չենք ընդունելու, գտնելու ենք լավագույն փաստաբաններին: Մենք կկանգնենք «Բեշիկթաշի» թիկունքին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել