Հայաստանի չորս լեռնադահուկորդներ՝ Արսեն Ներսիսյանը, Դավիթ Խաչատրյանը, Յուրա Մանուկյանը եւ Արսեն Ղազարյանը, դեկտեմբերի 4-ից ուսումնամարզական հավաք են անցկացնում Իտալիայում: Նրանք նախապատրաստվում էին դեկտեմբերի 15-ին մեկնարկած վարկանիշային միջազգային մրցաշարին: Այս մասին «Sportinfo»-ին տեղեկացրել է Հայաստանի դահուկային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը: