Այսօր Վարշավայում մեկնարկում է արագ, իսկ վաղը՝ կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնությունը, որոնցում մեր հանրապետությունը ներկայացնում է գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը, որի վերջին լուրջ ձեռքբերումը նոյեմբերին Բելգորոդում Ռուսաստանի գավաթի նվաճումն է: Armchess.am-ը տեղեկացնում է, որ Զավենը Եվրոպայի առաջնությունից հետո պատրաստվում է մեկնել Գրոնինգեն (Հոլանդիա) եւ մասնակցել ավանդական օփենին: