Բուլղարիայի Բանսկո քաղաքում ընթացող շախմատի միջազգային բաց մրցաշարում Հայաստանի չեմպիոն Ավետիք Գրիգորյանը չորս տուրում կորցրել է ընդամենը կես միավոր եւ 114 մասնակիցների մեջ ընթանում է 9-րդ հորիզոնականում: Երեկ հինգերերդ տուրում հայ գրոսմայստերը սեւերով խաղալու էր Սերբիայի ներկայացուցիչ, միջազգային վարպետ Միոդրագ Պերունովիչի հետ: