Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) հրապարակեց ազգային հավաքականների վարկանիշային դասակարգման 2010 թվականի ամփոփիչ ցուցակը: Հայաստանի ազգային հավաքականը տարին ավարտեց հայկական ֆուտբոլի պատմության մեջ երբեմնի ունեցած լավագույն ցուցանիշով՝ տարին եզրափակելով 60-րդ հորիզոնականում (515 միավոր): Համեմատած նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ՝ մեր ընտրանին հսկայական թռիչք է կատարել: 2009-ի ավարտին մենք 100-րդն էինք:
Եվրո- 2012-ի խմբային մրցաշարում մեր հավաքականի մրցակիցները ցուցակում զբաղեցնում են հետեւյալ հորիզոնականները: Ռուսաստան՝ 13-րդ, Սլովակիա՝ 20, Իռլանդիա՝ 36, Մակեդոնիա՝ 76, Անդորրա՝ 202: