Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԵՂԾԻՔ՝ ԸՍՏ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ

Դեկտեմբեր 17,2010 00:00

Եղիշե Չարենցի հայրական տունն իրականում գոյություն չունի։ Այս մասին, tert.am-ի մատուցմամբ, երեկ «Հայելի» ակումբում հայտարարել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը՝ կեղծիք համարելով թուրքական կողմի այն հայտարարությունները, թե Չարենցի հայրական տունը վերջերս վաճառքի էր հանվել։ Ս. Կարապետյանը նշել է, որ հայ զբոսաշրջիկների տարբեր խմբերի թուրքերը տարբեր տներ են ցույց տալիս՝ ասելով. «Սա էլ Չարենցի հայրական տունը»։ «Իրենք այնքան խորամանկություն չունեն, որ տարբեր մարդկանց նույն փլված տունը ցույց տան»,- ընդգծել է բանախոսը։ Հուշարձանագետի խոսքով՝ Կարսի վերջին քահանայի թոռնուհին՝ երեւանաբնակ Հեղինե Աբրահամյանը, հստակ մատնանշում է Չարենցի հայրական տան տեղը։ Նա ասում է, որ Չարենցի հայրը հարուստ է եղել, նրանք բնակվել են երկաթե կամրջի հարեւանությամբ գտնվող սեւ, երկհարկանի երկար տանը։ Սակայն այսօր, ըստ Կարապետյանի, այդ թաղամասը հողին է հավասարեցվել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել