Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՐԵՇՏԱԿՆԵՐԸ «ԴԱԼԱՆՈՒՄ»

Դեկտեմբեր 17,2010 00:00

\"\"Օրերս «Դալան» ցուցասրահում բացվեց մի ինքնատիպ ցուցահանդես, որ կրում էր «Ներկայություն» խորագիրը: Լուսանկարիչ Անահիտ Ներսիսյանն ու նկարիչ-խեցեգործ Արամ Հունանյանը պատկերել էին հրեշտակների: Ցուցահանդեսի ուղերձն այն էր, որ հրեշտակները, այսինքն՝ բարությունն ու մաքրությունը, միշտ ներկա են մեր կյանքում: Պատահական չէ, որ դրանք ցուցահանդեսի որոշ աշխատանքներում «ներկայացել» էին մանկան արտաքինով: Անահիտն «Առավոտին» ասաց, որ մինչ ցուցահանդեսը, ցանկություն է ունեցել հրեշտակների ներկայության մասին ֆիլմ նկարել, սակայն, տեսնելով Արամի խեցեղեն աշխատանքները, նրան առաջարկել է համատեղ ցուցահանդես ունենալ՝ մինչ ավելի լայնամասշտաբ նախագիծ սկսելը: Ինչ վերաբերում է Ա. Հունանյանին, նա վերջերս է վերադարձել Ֆրանսիայից, որտեղ փոքրիկ անհատական ցուցահանդես է ունեցել ու ջերմ արձագանքի արժանացել:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել