Time հանդեսը «Տարվա մարդ» ճանաչեց Facebook սոցիալական ցանցի հիմնադիր, 26-ամյա Մարկ Ցուկերբերգին, որը գրեթե 75 տարիների ընթացքում անցկացվող մրցույթի ողջ պատմության մեջ ամենաերիտասարդ մասնակիցներից է:
Այդ կոչմանը նրա հետ միասին հավակնում էին նաեւ WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասսանջը, Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը, փրկված չիլիացի հանքափորները, ինչպես նաեւ Միացյալ Նահանգներում գործող ժամանակակից թեյախմության շարժումը: Ի դեպ, հանդեսի ընթերցողների շրջանում ամենամեծ թվով ձայները հավաքել էր WikiLeaks-ի հիմնադիրը: