Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՄԵՂԱԴՐՎՈՒՄ ԵՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԵՂԱՇՐՋՄԱՆ ՄԵՋ

Դեկտեմբեր 17,2010 00:00

Դեկտեմբերի 16-ին Ստամբուլի ծանր հանցագործությունների 10-րդ տարածքային դատարանում մեկնարկել է բարձրաստիճան 196 գործող եւ պաշտոնաթող զինվորականների գործով դատավարությունը: Վերջիններս մեղադրվում են «Քուվալդա» ծածկանունը կրող ռազմական հեղաշրջման ծրագրի պատրաստմանն առնչություններ ունենալու մեջ: Այդ մասին հաղորդում է 1news.az-ը՝ հավելելով, որ Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ քաղաքացիական դատարանի առջեւ են կանգնելու այդքան խոշորամասշտաբ գործով անցնող բարձրաստիճան զինվորականներ: Ամբաստանվողների թվում կան բարձրաստիճան սպաներ՝ թուրքական բանակի գնդապետներ ու գեներալներ: Մեղադրող կողմը դատարանից պահանջել է վերջիններիս դատապարտել 15-20 տարվա ազատազրկման:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել