Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԳԱԶԻ ՀԱՆՔԱՎԱՅՐՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՎԹԱՐԻ ՄԱՍԻՆ ԼՌԵԼ ԵՆ

Դեկտեմբեր 17,2010 00:00

\"\"Դեռ մեկուկես տարի առաջ, մինչեւ Մեքսիկական ծոցում նավթի արտահոսքի պատճառ դարձած աղետը, համանման վթար է տեղի ունեցել նաեւ «Բրիտիշ պետրոլեում» ընկերության կողմից վերամշակվող՝ Ադրբեջանի գազի հանքավայրում: Այդ մասին հաղորդել է The Guardian-ը՝ վկայակոչելով WiliLeaks-ի հրապարակած գաղտնի նյութերը, որոնցում խոսվում է նաեւ այն մասին, որ Ադրբեջանի բարձրագույն իշխանությունն ընկերությանը մեղադրել է 10 մլրդ դոլարի նավթ գողանալու մեջ: Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան կոնֆիդենցիալ փաստաթղթերից հայտնի է դարձել, որ Ադրբեջանում տեղի ունեցած այդ աղետը շատ նման է եղել Մեքսիկական ծոցում տեղի ունեցած նավթի արտահոսքին, թեեւ դրա մասին գրեթե չի հաղորդվել: Ըստ փաստաթղթի, հանքավայրում տեղի է ունեցել անվերահսկելի արտահոսք, որի մասշտաբները ահռելի են եղել, բայց ընկերության բախտը բերել է, որ արտանետված գազը չի այրվել եւ որ հաջողվել է հանքավայրում աշխատող բանվորներին՝ բոլոր 212-ին, ժամանակին տարհանել:

Այդ արտանետման արդյունքում գազի երկու հանքավայր փակվել է, իսկ գազի վերամշակման ծավալը նվազել է՝ հասնելով օրական 500 հազար խմ-ի: «Բրիտիշ պետրոլեում» ընկերությունը հրաժարվել է մեկնաբանել The Guardian-ի այս հրապարակումն ու ընկերության եւ Ադրբեջանի կառավարության միջեւ կոնֆիդենցիալ խոսակցությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել