Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԼՈՒԿԱՇԵՆԿՈՆ ՄԻՋՈՑՆԵՐ Է ՁԵՌՆԱՐԿԵԼ՝ ՃՆՇԵԼՈՒ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԱԿՑԻԱՆԵՐԸ

Դեկտեմբեր 17,2010 00:00

Բելառուսում, նախագահական ընտրությունների շեմին դեպի մայրաքաղաք Մինսկ են շարժվում հատուկ տեխնիկա եւ բանակային ստորաբաժանումներ: «Էխո Մոսկվի» ռ/կ-ն՝ վկայակոչելով ականատեսներին, փոխանցում է, որ դեպի Մինսկ են շարժվում 5 զրահամեքենա եւ զինված զինծառայողներ տեղափոխող մոտավորապես 10 բեռնատար: Տեղեկություններ կան, որ Մինսկ է բերվել 15 ջրցան մեքենա: Այդպիսով, Բելառուսի գործող իշխանությունները նախապատրաստվում են ընդդիմության բողոքի ակցիաները ճնշելուն: Բելառուսի իշխանություններն ընդդիմությանն արդեն սկսել են մեղադրել կայանալիք ընտրությունների արդյունքների հետ կապված զինված ակցիաներ նախապատրաստելու մեջ: Բելառուսի նախագահի աշխատակազմի ղեկավար Վլադիմիր Մակեյը հայտարարել է, թե «արդեն կազմավորվում են գրոհայինների խմբեր, գնվում են տաք հագուստներ, նույնիսկ՝ պայթուցիկ միջոցներ»:

Բելառուսի «բատկա» Լուկաշենկոն ընտրարշավի անվտանգության ապահովման հարցով խորհրդակցություն է անցկացրել, որի ժամանակ շոշափվել է նաեւ դեկտեմբերի 19-ին «Օկտյաբրսկայա» հրապարակում ընդդիմության՝ իշխանությունների կողմից արդեն իսկ չարտոնված ակցիաների անցկացման թեման:

«Աստված չանի, որ որեւէ մեկն անցնի ռուբիկոնը: Իրավապահ մարմինների, զինվորականների արձագանքը պետք է լինի համարժեք եւ կոշտ»,- հայտարարել է Լուկաշենկոն: Հիշեցնենք, որ Բելառուսի առանձին շրջաններում նախագահական միջանկյալ ընտրություններն արդեն իսկ մեկնարկել են, իսկ հիմնական ընտրությունները կայանալու են դեկտեմբերի 19-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել