Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆԼՈՒՐ ԻՆՔՆՈՒՐԱՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱԶԳԱՄԱՀԱՑՈՒՄ

Դեկտեմբեր 17,2010 00:00

«Մաշտոց» միավորման անդամ, «Մենք դե՛մ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» շարժման անդամ Գարեգին Ղազարյանը դիմել է դատարան՝ «Լեզվի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը եւ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը անօրինական լինելու հիմքերով չեղյալ համարելու եւ հետ վերցնելու, ԿԳՆ «Սովորողների ընդունելության կարգում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու պահանջներով: 2010թ. հոկտեմբերի 27-ին դատարանը որոշում է կայացրել հայցադիմումի ընդունումը մերժելու մասին: Այդ որոշումը Գ. Ղազարյանը բողոքարկել է ՀՀ վերաքննիչ դատարան, որը 2010թ. նոյեմբերի 29-ին մերժել է վերաքննիչ բողոքը եւ ընդհանուր իրավասության դատարանի որոշումը թողել օրինական ուժի մեջ:

Գ. Ղազարյանը համոզված է, որ իրականում անօրինական ու հակասահմանադրական են ինչպես ընդհանուր իրավասության դատարանի, այնպես էլ վերաքննիչ դատարանի որոշումները՝ մի շարք պատճառներով:

«Գերխնդիրը նախ գործո՛վ, նաեւ հարգելի բարձր դատարանի օգնությամբ, ամեն ինչ ասել-անելն է, որ «պետական դավաճանության» նախագծերը չդառնան կայացած-անդառնալի դավաճանություն՝ բարձրացված օրենքի աստիճանի… Ի հակառակ դեպս, Աստված մի՛ արասցե, բազմադարյան հայ դպրության անխուսափելի անկմամբ սկզբնավորվելիք անլուր ինքնուրացության եւ ազգամահացման ընթացքի ամբողջ պատասխանատվությունը, ինքնըստինքյան կործանարար ահագնությամբ, կծանրանա հայ իսկ պետական իշխանության բոլոր ճյուղերի, այդ թվում՝ դատականի վրա»,- հայտարարում է պարոն Ղազարյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել