Լրահոս
Օրվա լրահոսը

Շուկայի եւ ճանապարհի գործը

Դեկտեմբեր 17,2010 00:00

Նոյեմբերի 18-ին «Ճանապարհային վեճ» հրապարակմամբ տեղեկացրել ենք Նոյեմբերյան քաղաքի նախկին շուկայի տարածքի սեփականատեր Սամվել Գիշյանի եւ Նոյեմբերյանի քաղաքապետարանի միջեւ առկա՝ շուկայի հարակից տարածքի հետ կապված վեճի մասին: Գիշյանը պնդում է, որ նախկին շուկայի 2800 քմ մակերեսով տարածքը, նաեւ «Կարգավորիչ շիտեր» անունը ստացած փակ 2 ջրամբարներով տարածքը՝ 140 քմ մակերեսով, իր սեփականությունն են, քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանն էլ պնդում է, որ Գիշյանը համայնքին պատկանող տարածքում ինքնակամ շինություններ եւ բազմամյա տնկարկներ (պտղատու ծառեր) է հիմնել: Տեղեկացրել ենք նաեւ, որ Սամվել Գիշյանը նոյեմբերի 10-ին դիմել է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան՝ այդ տարածքի նկատմամբ վարձակալի իր իրավունքները հաստատելու պահանջով:

Երեկ Սամվել Գիշյանից տեղեկացանք, որ քաղաքապետարանն էլ հակընդդեմ հայց է ներկայացրել: Դատը, որ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում (նստավայրը՝ Նոյեմբերյան) պետք է տեղի ունենար դեկտեմբերի 9-ին, հետաձգվել է եւ կկայանա դեկտեմբերի 23-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել