Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԱՆՑ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ

Դեկտեմբեր 17,2010 00:00

Երեկ երեկոյան լրացավ 2011թ. հունվարի 11-ին Կապանի տարածաշրջանի Ձորաստան գյուղում համայնքի ղեկավարի, իսկ Անտառաշատ գյուղում՝ ավագանու ընտրությունների համար թեկնածություններ առաջադրելու ժամկետը: Ոչ 100-ից էլ քիչ բնակիչ ունեցող Ձորաստանում, ոչ էլ հազիվ 100 բնակիչ ունեցող Անտառաշատում մրցակցություն չի լինի: Ըստ թիվ 38 ընտրատարածքային հանձնաժողովի քարտուղար Ռամելա Հակոբյանի, Ձորաստանում գյուղապետի աթոռին հավակնում է միայն գործող գյուղապետ, անկուսակցական Ավետիս Ավետիսյանը, իսկ Անտառաշատում ավագանու հինգ տեղի համար պայքարին մասնակցելու հայտ է ներկայացրել հինգ թեկնածու: Այս հինգից չորսը անկուսակցական է, մեկը՝ ԲՀԿ-ական: Թեկնածուներից միայն մեկն է կին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել