Լրահոս
Օրվա լրահոսը

ՁԻԱՀ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԸ ՀԻՄՔ ՉԷ

Դեկտեմբեր 17,2010 00:00

Վերջերս ՁԻԱՀ-ով հիվանդ կալանավորները բողոքի ցույց կազմակերպեցին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում՝ պահանջելով իրենց ազատ արձակել: Իրավապաշտպան Արթուր Սաքունցը նշել է, որ ուսումնասիրվել է այդ հարցը: «Հենց հիվանդության փաստը հիմք չէ քրեական պատասխանատվությունից ազատվելու համար, բացառությամբ այն դեպքերի, երբ մարդուն ապրելու շատ քիչ ժամանակ է մնում»,- ասել է Սաքունցը: Նա հիշեցրել է, որ ազատության մեջ նույնպես կան բազմաթիվ ՁԻԱՀ հիվանդներ եւ ՄԻԱՎ վարակակիրներ, սակայն միայն հիվանդության առկայության փաստը չի նշանակում, թե մարդն անաշխատունակ է: Այդպիսի հիվանդին հարկավոր է կյանքի այլ ռեժիմ: «Այլ հարց է, թե, արդյոք, մարդն ազատության պայմաններում հիվա՞նդ է եղել, թե՞ հիվանդացել է արդեն ՔԿՀ-ում: Արդյոք ապահովվե՞լ է անհրաժեշտ բուժօգնություն, կամ ինչո՞ւ է սրվել վիճակը: Անհրաժեշտ է նաեւ ուշադիր հետեւել, որպեսզի միտումնավոր վարակման դեպքեր չլինեն»,- նշել է իրավապաշտպանը: Նա հավելել է, որ իր կողմից հարցի ուսումնասիրության արդյունքները վկայում են, որ ՁԻԱՀ-ով հիվանդների վիճակը համարժեք պատասխան է գտնում, Հանրապետական կենտրոնը նրանց տրամադրում է պատրաստուկներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել