Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ՀՈՒՅՍԵՐ ՉՈՒՆԵՆ

Դեկտեմբեր 17,2010 00:00

Երեկ՝ կառավարության նիստի օրը, կառավարության շենքի մոտ հավաքված մի խումբ մարդիկ կրկին բողոքի ակցիա էին անցկացնում: Նրանք առանձնապես ոչ մի սպասելիք չունեին այս օրերին հանրապետությունում կատարվող պաշտոնների փոփոխություններից: Հանուն պետական շահի իրենց բնակարաններից վտարվածները, ՀՀ մի շարք զորամասերի զոհված զինծառայողների ծնողները, բանկերից խաբված մի խումբ ավանդատուներ կառավարությունից պահանջում էին՝ տեր կանգնել սեփական քաղաքացիներին եւ վերականգնել ոտնահարված իրավունքն ու արդարությունը: Ցուցարարների կարծիքով, մինչեւ երկրում իշխանափոխություն չլինի, ոչ մի հարց հօգուտ ժողովրդի չի լուծվի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել